Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հովիկ Աբրահամյան. «Որևէ մեկին ես չեմ վիրավորել»

Հովիկ Աբրահամյան. «Որևէ մեկին ես չեմ վիրավորել»
03.10.2014 | 13:44

Վարչապետը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների հասցեին իր սպառնալիքը՝ «անձնական կյանքում օպոնենտ» դառնալու վերաբերյալ:
«Որևէ մեկին ես չեմ վիրավորել, նման ցանկություն չեմ ունեցել, այլ հակառակը, ես կոչ եմ արել, որ մենք միասին մեր առջև ծառացած, ժողովրդի առջև ծառացած խնդիրներին տանք լուծում»,- ասել է նա՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է նշանակում «անձնական կյանքում օպոնենտ» դառնալը:
Լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Մարտի 1-ի մասին իր խոսքերը, վարչապետն արդարացել է, թե իր մտահոգությունն է հայտնել. «Նման ձևաչափը, որ գնում են միտինգների, մարդկանց սկսում են հայհոյել, լարվածություն է ստեղծում, ես դրա համար եմ ասում: Իմ մտահոգությունը՝ նորմալ, ցիվիլ ձևով գնան, իրենց խնդիրները ներկայացնեն, միտինգ անեն: Դա է եղել իմ մտահոգությունը, ոչ թե ես ուզում եմ... Հակառակը, մենք ամեն ինչ կանենք, որ նման դեպք չիրականանա մեր երկրում, դա մեզ համար ցավալի է: ՈՒղղակի այդ տոնը, այդ վերաբերմունքը, որ՝ մենք առաջարկում ենք, եկեք միասին քննարկենք, ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին բարձրաձայնենք: Իհարկե, ժողովուրդը ընտրել է բոլորիս, որ մենք իրենց մատից փուշ հանենք, ոչ թե գնանք անձնական հարցեր լուծենք: Դեռ երկու-երեք տարի կա ընտրություններին»:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ